image
Հրատապ լուրեր:

Ռուսիոյ հետ կը քննարկենք Հայաստանի երկաթուղիներու կառավարումը երրորդ կողմին յանձնելու տարբերակը․ Սիմոնեան

Ռուսիոյ հետ կը քննարկենք Հայաստանի երկաթուղիներու կառավարումը երրորդ կողմին յանձնելու տարբերակը․ Սիմոնեան

Ռուսական կողմի հետ կը քննարկենք Հայաստանի երկաթուղիներու կառավարումը երրորդ կողմին յանձնելու տարբերակը: Այս մասին մարտ 3-ին ԱԺ-ի մէջ ճեպազրոյցի ժամանակ յայտարարած է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը։

«Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք պատրաստ են գնել հայկական երկաթուղիները, բայց չեմ կարող ասել որ երկրներն են դրանք»,-ըսած է Սիմոնեանը։

ԱԺ նախագահը նշած է, որ դեռ կայացուած քաղաքական որոշում չկայ հարցի շուրջ։ Բանակցութիւններ  կ՚ընթանան։

«Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ, եւ բնական է՝ այդ մասին խօսակցութիւն ու հետաքրքրութիւն կայ։ Այլ հարց է, թէ վերջում ինչ որոշում կը լինի»,-ըսած է Սիմոնեանը։

Փետրուարին վարչապետ Նիկոլ Փաշինեան իր պատկերացումը ներկայացուցած էր երկաթգիծի կառավարման մասին, ըստ որու կրնայ Հայաստանի եւ Ռուսիոյ հետ բարեկամ որեւէ երկիր գնէ Ռուսիայէն կառավարման իրաւունքը։

«Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առաւելութեան կորուստ ենք ունենում: Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական յարաբերութիւն ունի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրաւունքը», –ըսած էր վարչապետը։