image

Ռուսաստան-Արեւմուտք հակամարտութիւնը այս իշխանութիւնները տեղափոխեցին Հայաստան. Ռուստամեան

Ռուսաստան-Արեւմուտք հակամարտութիւնը այս իշխանութիւնները տեղափոխեցին Հայաստան. Ռուստամեան

Այսօր՝ 16 Մայիսին, ԱԺ-ի մէջ, լրագրողներու հետ զրոյցի ընթացքին, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր՝ Արմէն Ռուստամեանը ըսած է, թէ գործող իշխանութիւններու թեթեւ ձեռքով, Ռուսաստան- Արեւմուտք հակամարտութիւնը տեղափոխուեցաւ Հայաստան:

Ան պարզաբանած է. «Մէկն ասում է՝ կամ իմ հետ ես... միւսն էլ ասում է՝ եթէ իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթէ իմ դէմ ես, ինձ հետ չեմ, եթէ իմ հետ չես, իմ դէմ ես: Այ այս վիճակի մէջ է յայտնուել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»: