image

Ռազմական լարումը չեմ բացառեր. Վերլուծաբան (Տեսանիւթ)

Ռազմական լարումը չեմ բացառեր. Վերլուծաբան (Տեսանիւթ)

Ինչ-որ ձեւով, տարբեր տեսակներով մագլցում պէտք է սպասել, բայց լայնամաշտապ պատերազմ դեռ չի սպասուիր։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ յայտարարած է Կովկասի հիմնարկի տնօրէն Ալեքսանտր Իսկանդարեանը։

Ան այդ կապեց անոր հետ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահներ կանգնած են։ 

«Եթէ Ադրբեջանը լայնածաւալ պատերազմ սկսի, ապա պէտք է սպանել ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին։ Այդ դէպքում Ռուսաստանը ստիպուած կը լինի արձագանգել, նոյնիսկ եթէ այդքան էլ չի ցանկանում։ Հենց դա հասկանալով՝  Ալիեւը չի դիմում այդ քայլին։ Դա է մշտական ճնշումների պատճառը»,-պարզաբանած է փորձագէտը։

Ան վստահ է, որ Ատրպէյճանը պիտի ճնշէ Հայաստանին եւ ԼՂՀ-ին բոլոր հնարաւոր, իրեն հասանելի միջոցներով։

«Դա կը լինի դիսկուրսիւ ճնշում՝ յայտարարութիւնների տեսքով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկայ եւ այլն, դիւանագիտական ճնշում տարբեր երրորդ երկրների միջոցով՝ Ռուսաստանի, Եւրոպայի, Թուրքիայի միջոցով եւ այլն։ Բացի այդ, հնարաւոր են նաեւ էսկալացիաներ նախորդ տարուայ սեպտեմբերին տեղի ունեցածի նմանութեամբ։ Դրանք կը լինեն նաեւ ճնշման տարբեր ձեւեր՝ լոյսի, գազի անջատումների տեսքով եւ այլն։ Դա շարունակուելու է»,-եզրափակած է Իսկանդարեանը։