image

ՔԿ-ն մանրամասնութիւններ յայտնած է Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի վերաբերեալ քրէական վարոյթի նախաքննութենէն

ՔԿ-ն մանրամասնութիւններ յայտնած է Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի վերաբերեալ քրէական վարոյթի նախաքննութենէն

Ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը : Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ.

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում:

Այսպիսով, Մ.Ա.-ն զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով կատարել է  իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: