Time-ը ներկայացրել է 2015 թվականին «Գուգլ» որոնողական համակարգում ամենաշատ փնտրված անձանց անունները: Ցուցակը գլխավորում եմ ամերիկյան հեռուստատեսային հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Նրանց անունները «Գուգլում» ամենաշատ փնտրվածներն են եղել 26 երկրներում, ընդ որում` Քիմը ամենաշատ փնտրվածն է ճանաչվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Թուրքիան և այլն, իսկ Մեսսին` Կուբայում, Կոնգոյում, Չադում և այլ երկրներում:
Քիմ Քարդաշյանին և Լիոնել Մեսսիին «Գուգլում» հաջորդում են պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով առաջատար է եղել 21 երկրում, ամերիկացի ռեփեր և դերասանուհի Նիքի Մինաժը` 13 երկրում և բարբադոսցի երգչուհի Ռիհաննան` 11 երկրում:
Ըստ ամսագրի դիտարկումների, 2015-ին ամենաշատ որոնված մարդկանց մեջ են եղել նաև Վլադիմիր Պուտինի նախկին կինը` Լյուդմիլա Պուտինան, արաբ երգչուհիներ Հայֆա Ուեհբեն, Էլիսսան: Քաղաքական գործիչներից ամենաշատ «գուգլվածների» մեջ նշվում է Վլադիմիր Պուտինի անունը: