image
Հրատապ լուրեր:

Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս. Սիլվա Կապուտիկյանը` Լևոն Էքմեքջյանին

Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս. Սիլվա Կապուտիկյանը` Լևոն Էքմեքջյանին

Սիլվա Կապուտիկյան

 

 

Գիշերային ռեքվիեմ

...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,

Ուրկից հայտնվեց կախաղանը այս.

Գիշերը ամբողջ աչքերս բաց են,

Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

 

Անխռով անցավ մեր ողջ ցերեկը,

Մինչ այնտեղ՝ ճոճվող քո մարմինն էր սառ...

Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,

Մոլորված, մոլի սակայն մեզ համար:

 

Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,

Մենք՝ մեղկության մէջ հափրացած սերունդ.

Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,

Թաց՝ աչքերուն պես խեղճ, խաբված սերունդ...