image

Պոլսահայերի երեւանյան համերգը նվիրված էր Հովհանես Չեքիջյանին

Պոլսահայերի երեւանյան համերգը նվիրված էր Հովհանես Չեքիջյանին

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին: Երգչախմբի խմբավարն է Ատրուշան Հալաջյանը, իսկ երգչախումբը 1909 թվականին Պոլսում հիմնված երգչախմբի ավանդույթներն է շարունակում: 

Համերգին ներկա էին մաեստրո Հովհաննես Չեքիջյանը.  կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, հյուրեր Թուրքիայից, այլ երկրներից: 

Հնչեցին Կոմիտասի, Եկմայլանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ դասական օպերային արվեստից:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի  ողջույնի խոսքը, ինչպես նաեւ խմբավարին եւ երգչախմբի մենակատարներին պարգեւատրեց մեդալներով:

Համերգին օրհնության գիր էր հղել Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքջյանը: