Վարչապետ Նիկոլ Փաշինեանը չի բացառեր, որ Հայաստանը կը հրաժարի միջազգային ատեաններու առջեւ ընդդէմ Ատրպէյճանի գանգատներէն, եթէ խաղաղութեան պայմանագիր կնքուի։
«Բանակցութիւնների ընթացքում այդպիսի հարց քննարկուել է, դա մի հարց է, որը կարող է քննարկուել ամենավերջում, երբ խաղաղութեան պայմանագրի դրոյթները արդէն համաձայնեցուած կը լինեն եւ արդէն ակնյայտ կը լինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել։ Եթէ կողմերը կնքում են խաղաղութեան պայմանագիր, ինչու են շարունակում իրաւական պատերազմներն իրար դէմ»,- մարտ 12-ին կայացած ասուլիսի ժամանակ յայտարարած է Փաշինեանը։
Վարչապետն ընդգծած է, որ միջազգային ատեաններու մօտ գանգատներէն հրաժարելու գործընթացը պէտք է ըլլայ երկկողմանի։