Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձ յղած է Իսրայէլի Պետութեան վարչապետ Նաֆթալի Պենեթին` Անկախութեան օրուայ առթիւ: Ուղերձին մէջ ըսուած է.
«Մեծարգոյ պարոն վարչապետ,
Անձամբ իմ եւ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի անունից ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ Իսրայէլի Պետութեան պետական տոնի` Անկախութեան օրուայ կապակցութեամբ:
Երկհազարամեայ ընդհատումից յետոյ հրէական պետականութեան վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարութիւնն ի վերջոյ միշտ յաղթանակում է` բոլոր ողբերգութիւններին ու աղէտներին հակառակ:
Մէկ ամիս առաջ մենք նշեցինք մեր երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակը: Լիայոյս եմ, որ մօտ ապագայում հայ-իսրայէլական յարաբերութիւնները վերելք կ'ապրեն` նոր էջ բացելով մեր բազմադարեայ կապերի տարեգրութեան մէջ:
Ընդունէք խնդրեմ, պարոն վարչապետ, խաղաղութեան ու բարօրութեան մաղթանքներս Ձեզ եւ Իսրայէլի ժողովրդին»: