image

Պատերազմի 3-րդ օրն է. Կազան ամբողջութեամբ պաշարուած

Պատերազմի 3-րդ օրն է. Կազան  ամբողջութեամբ պաշարուած

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Եոաւ Կալանթը յայտարարած է, որ հրամայած է «ամբողջովին պաշարել» Կազայի հատուածը, մինչ Իսրայէլ կը պայքարի ՀԱՄԱՍ խմբաւորման դէմ։ Այս մասին գրած է The Times of Israel-ը:

«Ես հրամայած եմ ամբողջութեամբ պաշարել Կազայի հատուածը։ Քաղաքը զրկել ելեկտրականութենէ, սնունդէ, վառելիքէ, ամէն ինչ փակ պիտի ըլլայ», - ըսած է Կալանթը:

«Մենք կը կռուինք մարդկային կենդանիներու դէմ եւ կը գործենք համապատասխանաբար»,-աւելցուցած է ան։

Աւելի վաղ Իսրայէլի բանակը յայտարարած էր, որ Իսրայէլի քաղաքներուն մէջ մարտերն աւարտած են, Կազայի հատուածէն աւելի քան 4,4 հազար հրթիռ արձակուած է:

Կազայի հատուածի հետ սահմանի երկայնքով բնակեցուած տարածքները կը գտնուին Իսրայէլի ռազմական վերահսկողութեան տակ։ Միաժամանակ Իսրայէլի պաշտպանութեան բանակը խոստովանած է, որ քաղաքներուն մէջ դեռ զինուած մարդիկ կան։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 700-ը: Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 400 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

 

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների: