image

Պաքուի մէջ պահուող հայ գերիներու մասին  հայօգուտ բանաձեւ 

Պաքուի մէջ պահուող հայ գերիներու մասին  հայօգուտ բանաձեւ 

Լիւքսեմպուրկի Պատգամաւորներու պալատը բանաձեւ ընդունած է, ուր հաշուի առնելով շարք մը հանգամանքներ, կը դատապարտէ Ատրպէյճանի իշխանութիւններու կողմէ կիրառուող պատժամիջոցները, որոնք ուղղուած են պատգամաւորներու եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներու խօսքի ազատութեան դէմ։ 

Զեկոյցով Պատգմաւորներու պալատն Ատրպէյճանէն նաեւ կը պահանջէ անյապաղ եւ առանց նախապայմաններու ազատ արձակել անօրինական կերպով բանտարկուած բոլոր անձանց։

Զեկոյցն ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․

«Պատգամաւորներու պալատը հաշուի առնելով՝

- Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմէ 2024 թուականի յունուար 24-ին ընդունուած 2527 բանաձեւը՝ ՝ ընդգծելով այդ լիազօրութիւններու օրինականութեան եւ համապատասխանութեան վերաբերեալ բարձրացուած մտահոգութիւնները,

- Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան կողմէ 2024 թուականի օգոստոս 26-ին ընդունուած որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամաւորները, ներառեալ լիւքսեմպուրկցի պատգամաւորներ Օքթաւի Մոտերը եւ Իւ Քրուխթէնը, յայտարարած որպէս անցանկալի անձ «persona non grata»,

- Լիւքսեմպուրկի եւ Եւրոպայի Խորհուրդի 13 անդամ պետութիւններու համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղուած ժողովրդավարական ճանապարհով ընտրուած պատգամաւորներու նկատմամբ կիրառուող այդ միջոցառման եւ ատոր չեղարկման վերաբերեալ յստակ կոչին,

- ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,

- Եվրոպական խորհրդարանի 2024թ․ հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,

- Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, ըստ որոնց, մոտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկված է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով,

Հիշեցնում է

- նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ,

- բաց երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության ազատությունն ապահովելու նպատակով,

դատապարտում է

- Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ,

- քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլ քննադատների դեմ ուղղված կամայական բանտարկությունները,

կը պահանջէ

- անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց,

- վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը, հանձնարարում է

- Պատգամավորների պալատի նախագահին այս տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան,

- Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,

- Լյուքսեմբուրգի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին,

վերստին կը հաստատէ

- իր յանձնառութիւնը պաշտպանելու ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնն ու մարդու իրաւունքները՝ ատոնք դնելով Ատրպէյճանի հետ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւններու կեդրոնը»: