image
Հրատապ լուրեր:

Նոյերմբեր 9-էն յետոյ առնուազն 15 զոհ ունինք

Նոյերմբեր 9-էն  յետոյ առնուազն 15 զոհ ունինք

9 Նոյեմբերէն ետք առնուազն 15 զոհուած զինուորական ունինք, բայց այդ, բնականաբար, քիչերը հասկցած են։  Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը։

«Նոյեմբերի 9-ից յետոյյ առնուազն 15 զոհուած զինուորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Որովհետեւ կամ պաշտօնապէս ընդհանրապէս չեն յայտնել այդ մասին, կամ էլ լղոզուել է անվերջ չհերքող «հերքումների», մանիփուլացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածուող բամբասանքների եւ ապատեղեկատուութեան պղտոր հոսքում:

Էլ չեմ խօսում 70–80 կամ գուցէ աւելի շատ գերիների մասին։

Կրկնում եմ. նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «աւարտից» յետոյ:

Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդէպ, մեր զոհուածների հանդէպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնէ անձնագրով մեր հայրենակիցներն են, առաւել եւս «ժողովրդի ընտրեալներ»։

Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անուանում։

Սխա՞լ եմ անում»,- գրած է ան։