image

Նոյեմբեր 30-ին հայ-ատրպէյճանական սահմանին սահմանազատման խնդրով հանդիպում

Նոյեմբեր 30-ին հայ-ատրպէյճանական սահմանին սահմանազատման  խնդրով հանդիպում

ՀՀ ԱԳՆ Խօսնակ Անի Բադալեանը դիմատետրեան իր էջին գրած է.

«Ըստ նախնական պայմանաւորուածութեան՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան պետական սահմանին տեղի կ՚ունենայ երկու երկրների`ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի հերթական հանդիպումը»: