image

Նարեկ Գալստյան.Երանի էլ երբեք հայի զենքը յուրայինի վրա չբարձրանա...

Նարեկ Գալստյան.Երանի էլ երբեք հայի զենքը յուրայինի վրա չբարձրանա...

16 տարի առաջ մեր երկիրը գլխատվեց: Ու դեռ մեծագույն հարց է, թե ի՞նչպես կ'ընթանար պատմությունը, եթե չսպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմրճյանը և նրանց զինակիցները: Բայց հարցն էլ երևի արդար չէ, որովհետև ոչ ոք չի կարող պատասխանել, թե ի՞նչ երկրում կապրեինք, եթե ռազմի դաշտից տուն վերադառնային Մոնթեն, Լեոնիդը, Շահենը կամ մյուս նահատակները: Նրանք բոլորը զոհվեցին հանուն գաղափարի, և, Վազգենն ու Դեմիրճյանը այդ թվում: Վանոն ասում էր` քեզնից կմնա միայն կամուֆլյաժը: Բայց սխալվեց. նրանցից մնաց գաղափար, պատգամ, ավելի լավ պետություն ունենալու ցանկություն: Ունե՞նք, երևի չէ, հաստատ չէ... Բայց հույս կա, ու նահատակները բոլորինս են` անկախ նրանց կուսակցական ու ես ինչ գիտեմ այլ «ական» պատկանելիությանը: Նրանք իրենց ընկերներինն են, մեր տարեկիցներինը, դպրոցով Եռաբլուր այցելած երրորդ դասարանցունը: Իրենք բոլորինս են: Երանի էլ երբեք հայի զենքը յուրայինի վրա չբարձրանա...