Հռոմի պապ Ֆրանչիսկոսն այցելած է Մոսուլի մէջ փլուզուած հայկական եկեղեցի: Այս մասին Twitter-ի էջին յայտնած է Crux կաթոլիկ ինթըրնէթ թերթի ղեկավար Ինես Սան Մարտինը:
«Մոսուլէն հեռանալէ առաջ Հռոմի պապն անձամբ այցելած է փլուզուած սուրիական ուղղափառ եւ հայկական եկեղեցիներ»,-գրած է ան: