Պատարագի ժամանակ «Արցախի Հանրապետութիւն» կ՚ըսեն, այդ պատերազմի կոչ է, յայտարարած է Նիկոլ Փաշինեանը։
«Ես գնում եմ պատարագների, եւ տեսնում եմ որ պատարագի ժամանակ, ընդ որում պատարագի տեքստում այդպիսի բան չկայ, շեղվում են եւ յղում են անում Արցախի Հանրապետութիւն եւ այլն եւ այլն։ Ամէն էդպիսի նախադասութիւնը նշանակում է պատերազմի կոչ․ էսօր վաղը, միւս օրը, էն միւս օրը չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ»,- նշած է Փաշինեանը։