Ռուբէն Վարդանեան յայտարարած է Լեռնային Ղարաբաղի մէջ մարդասիրական օդային միջանցք բանալու հրատապ անհրաժեշտութեան մասի:
«Քոմերսանթ»-ին տուած հարցազրոյցին մէջ Լեռնային Ղարաբաղի պետական նախարարն ըսած է. «Մենք կառուցում ենք մի համակարգ, որը բնակչութեանը կ'ապահովի անհրաժեշտ պարագաներով ամբողջական շրջափակման պայմաններում։ Օդանաւակայանը պէտք է գործարկուի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառոյցների եւ բոլոր երկրների ճնշումը լինի, որպէսզի մարդասիրական միջանցք լինի, եւ մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանաւակայանում։ Սա Ատրպէյճանից կախուած չլինելու միակ միջոցն է։ Մեզ անհրաժեշտ է միջազգային համաձայնութիւն, որը թոյլ կը տայ մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ։ Դա մեզ, որպէս համայնք, այստեղ պահպանելու կարեւոր պայման է, որպէսզի նման իրավիճակներ նորից չկրկնուեն: Օդանաւակայանը լիովին պատրաստ է գործելու»։
Նշենք, որ արդէն չորրորդ օրն է, որ Լեռնային Ղարաբաղը կը գտնուի Ատրպէյճանի կողմէ կազմակերպուած փոխադրային եւ ուժանիւթային շրջափակման մէջ։