ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը պարգև են հանձնել հայաստանցի լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ Լյուսի Քոչարյանն առաջինն է Հայաստանից, որ արժանացել է ԱՄՆ պետդեպարտամենտի «Խիզախ կին» միջազգային մրցանակին: