ՀԲԸՄ-ն յայտարարում է 2022 թ. Երեւանի Կլոպալ առաջնորդութեան ծրագրի դիմում-յայտերի ընդունում ՀՀ-ի եւ Արցախի 19-26 տարեկան երիտասարդների համար: Մասնակից ուսանողները վեց շաբաթների ընթացքում ձեռք կը բերեն.
- անհատական աշխատանքային փորձառութիւն ՀՀ-ի առաջատար ընկերութիւններում,
- առաջնորդութեան հմտութիւններ,
- միջազգային մենթորների հետ ծանօթութիւն,
- մասնագիտական կապեր,
- համախոհների մեծ ցանց:
Ծրագրի օրեր՝ Յունիս 14 - Յուլիս 23, 2022թ.:
Դիմումների ընդունման վերջնաժամկէտ՝ 2022թ. Յունուար 8: Ծրագրի մասին աւելին իմանալու եւ դիմելու համար, այցելէ՛ք https://agbu-glp.org/: Տեղերը սահմանափակ են:
ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ. Ազատ տեղերը լրանալուն պէս, դիմումների ընդունումը կը դադարեցուի:
Յաւելեալ հարցերի դէպքում խնդրում ենք կապ հաստատել glp@agbu.org էլ. հասցէով: