Ժողովուրդը քանդեց մեր ազգին տունը, ազգային արժէքները ոտքի տակ դրուեցան, սրբութիւնները ոտնահարուեցան։ Այս մասին Հանրապետութեան Հրապարակը «Ազգային ազատագրութիւն» շարժման ստորագրահաւաքի ընթացքին ըսաւ ստորագրահաւաքի մասնակիցներէն մէկը։
«Այս թշնամական իշխանութիւնն առաջին օրից հարուածեց մեր բանակին։ Ինչքան հզօր էր մեր բանակը, որ այդքան դիմացաւ իներցիայով եւ կռուեց 4 պետութեան դէմ։ Ես մեղադրում եմ այն ժողովրդին, որը Նիկոլն է ճանաչում»,- ըսաւ ան:
Կինը ցաւակցեցաւ պատերազմի զոհերու ծնողներուն եւ նշեց, որ իր 5 աշակերտներն ալ զոհուած են ։
«Ես ապշած եմ այն ծնողների վրայ, ովքեր այդքան շուտ մոռացան իրենց զաւակների յիշատակը։ Ես ամաչում եմ իրենց փոխարէն։ Ես չեմ հաւատում, որ նրանք զոհուածների ծնողներ են, զոհուածի ծնողը չէր հագնի կանաչ-կարմիր ու «Խաչիկ-Վաչիկ» երաժշտութեան տակ պարեր»,- նշեց ստորագրահաւաքի մասնակիցը։