image

ՄԱԿ-ի պաշտօնատարը ընդունեց Արցախցի գոդծիչները

ՄԱԿ-ի պաշտօնատարը ընդունեց Արցախցի գոդծիչները

Այսօր կայացաւ բողոքի հերթական ցոյցը ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի առջեւ: Այս մասին 16 դեկտեմբերին դիմատերեան իր էջին գրած է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեան:

«Ցուցարարների հետեւողական պահանջների արդիւնքում գրասենեակի համակարգողի պաշտօնակատար Քրիսթին Վէյկանտը իջաւ բակ եւ հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկայ վիճակը եւ մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հաւաստիացրել է, որ Արցախի եւ մեր ակցիաների մասին բոլոր հիմնական տեղեկութիւնները իրենք փոխանցել եւ փոխանցելու են ՄԱԿ-ի կեդրոնակայան:

Մենք պնդել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները պէտք է իրենց պարտաւորութիւնները պատշաճօրէն կատարեն եւ ժամանակին արձագանգեն Արցախի ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, այդ թուում՝ ատրպէյճանական շրջափակմանը: Մեր պահանջների վերաբերեալ գրաւոր մանրամասները կը հրապարակեմ առանձին գրառմամբ»,- գրած է Արտակ Բեգլարեան: