60 տարեկանում մահացել է արգենտինացի ֆուտբոլիստ, աստղ Դիեգո Արմանդո Մարադոնան: Ըստ dailymail-ի, լեգենդար մարզիկը մահացել է սրտի կաթվածից: Նա ապաքինվում էր գլխուղեղում կատարված բժշկական միջամտությունից հետո, սակայն վիճակը կտրուկ վատացել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել Մարադոնայի կյանքը:
Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել էր «ոսկե տղա» մականունը։ Նա եղել է միլինավոր մարդկանց կուռքը, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, որ ունեցել է բացառիկ հնարամտությամբ օժտված խաղ: