image

Անդրադարձ է եղել Հայաստանում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին

Անդրադարձ է եղել Հայաստանում  պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպման ժամանակ, մի շարք  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք  այցի հնարավորություններին