image
Հրատապ լուրեր:

Փոխադարձ հարուածները կը շարունակուին. Իրանի հարուածներէն Իսրայէլի մէջ հիւանդանոց խոցուած է

Փոխադարձ հարուածները կը շարունակուին. Իրանի հարուածներէն Իսրայէլի մէջ հիւանդանոց խոցուած է

Իսրայելը և Իրանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց արդեն յոթ օր շարունակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հայտնել է Թեհրանին և Իրանի այլ հատվածներին նոր ավիահարվածներ հասցնելու մասին։

Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում՝ միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների և հրթիռների արտադրության վայրերի։

ԻՊԲ-ն նշում է, որ Հորդանանի հովտի մերձակայքում երկու անօդաչու են խոցել։ Ըստ իսրայելական կողմի՝ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա արձակված շուրջ 1000 անօդաչուներից միայն 200-ն է մտել երկրի օդային տարածք։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են որ իրանական հրթիռը հարվածել է երկրի հարավում գտնվող հիվանդանոցի՝ պատճառելով լուրջ վնասներ։ Իրանական հարվածներից, որոնք թիրախավորել են Թել Ավիվը և Իսրայելի կենտրոնական շրջանները, առնվազն 40 մարդ է վիրավորվել։

Ըստ ISNA գործակալության՝ Իրանի Խոնդաբ քաղաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի մերձակա շրջանը հարվածի է ենթարկվել, ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա: Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել է:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտնել է տարբեր վայրերից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր արձակելու մասին։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ առաջին անգամ Իսրայելի ուղղությամբ արձակել է երկաստիճան ծանր հեռարար «Սեջիլ» հրթիռներ։

Իրանում ինտերնետ հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է՝ «թույլ չտալու, որ թշնամին սպառնա քաղաքացիների կյանքին և սեփականությանը»։