image
Հրատապ լուրեր:

«Լեքմին»ի հիմնարկը պիտի քննարկէ Արցախի գերեվարուած գործիչներու վերադարձի հարցը

«Լեքմին»ի հիմնարկը պիտի քննարկէ Արցախի գերեվարուած գործիչներու վերադարձի  հարցը

ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Թագուհի Թովմասեանն իր դիմատետրեան էջին յայտնած է, որ Լեմքինի Ցեղասպանութեան կանխարգելման հիմնարկը պիտի քննարկէ Արցախի Հանրապետութեան առեւանգուած գործիչներու վերադարձի հարցը։

Թովմասեանի գրառումը կը ներկայացնենք ստորեւ․

«Լեմկինի անուան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրէն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանգելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների եւ քաղաքացիական անձանց ապօրինի առեւանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխութիւնն է յայտնել նրանց շուտափոյթ վերադարձի առնչութեամբ։ Նա մասնաւորապէս նշել է․

«Յարգելի՛ տիկին Թովմասեան,

Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահուող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերեալ Ձեր նամակագրութեան համար։

Մենք անչափ մտահոգուած ենք եւ յանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառութեան մէջ գտնուողները զերծ լինեն վնասներից եւ շուտափոյթ ազատ արձակուեն 44-օրեայ պատերազմում գերեվարուածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:

Յուսով եմ շատ շուտով Ձեզ համար աւելի շատ տեղեկութիւններ կ՚ունենամ»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Լեմկինի անուան Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրէնը»։