85 տարեկանում կյանքից հեռացել է սիրված մանկագիր Լիպարիտ Սարգսյանը:
Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնել գրողի մահվան կապակցությամբ:
Լիպարիտ Սարգսյանը բազմաժանր գրող է, հեղինակ՝ բանաստեղծությունների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի եւ մանուկ ընթերցողներին։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն եւ այլ լեզուներով։ Գրողի տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։