ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Ագնեսա Խամոյեան եւ Գեղամ Մանուկեան այցելած են Միքայէլ Սրբազանը, որոնց միջոցով փոխանցուած է Սրբազանի նամակը․
«Սիրելիներ,
Այս չարիքի իշխանութիւնը՝ բաղկացած միջակութիւններից եւ բացարձակ ոչնչութիւններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր աւարտին հասցրեց հերթական անբարոյական սենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստեան, հազարաւոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայութեան հետ։
Սա կը մնայ այս չիշխանութեան ամօթն ու խայտառակութիւնը, թէեւ որքան թքես անամօթի երեսին, իր համար անձրեւ է թուալու։ Խոստանում եմ աւելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…
Սիրելի գիւմրեցիներ, հարազատներ,
Շնորհաւորում եմ մեր քաղաքի օրուայ առիթով եւ շնորհակալ եմ զօրակցութեան եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լաւ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դէմքերից: Այդ ժպիտը աւելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծութիւնը լաւագոյն նուէրը կը լինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստուած ինձ հետ է միշտ…»։