image

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը հնատիպ գրքեր է նվիրաբերել

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը հնատիպ գրքեր է նվիրաբերել

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է 61 հնատիպ գրքով:

Գրքերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը:

Նվիրաբերված գրքերի ցանկում ներառված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տարբեր երկրներում տպագրված հնատիպ գրքեր, կրթական կյանքին առնչվող դասագրքեր, ուղեցույցներ, արտասահմանյան հայտնի գրողների ստեղծագործությունների թարգմանություններ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ գրքերի այս հավաքածուն յուրօրինակ սկզբնաղբյուր է գիտական շրջանակների համար Օսմանյան կայսրությունում հայկական դպրոցներում կրթության կազմակերպման հարցերի ուսումնասիրության համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ  հիմնադրամն իր կողմից Ավետիսյան դպրոցի գրադարանին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: