image

«Խաղաղութեան խաչմերուկ»ի համար նախատեսուող անվտանգութիւն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդէն ստեղծուած է․ Նիկոլ Փաշինեան

«Խաղաղութեան խաչմերուկ»ի համար նախատեսուող անվտանգութիւն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդէն ստեղծուած է․ Նիկոլ Փաշինեան

Նոյեմբեր 2-ի Կառավարութեան նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարած է, որ «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծի համար նախատեսուող անվտանգութիւն ապահովող Ազգային անվտանգութեան ծառայութեան ստորաբաժանումն արդէն ստեղծուած է։

«Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցիքն մեր «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Ազգային անվտանգութեան ծառայութեան կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառոյթներից մէկը պէտք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, ելեկտրահաղորդման գծերի, ինչպէս նաեւ այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգութիւնն ապահովելը։ 

Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումը արդէն ստեղծուած է։ Ի հարկէ, նախկինում այդ ուղղութեամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետեւ դա կար մեր պլաններում։ Այսօր արդէն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդէն ձեւաւորուած է, շօշափելի մասով համալրուած է ու երէկուանից սկսել է իրա աշխատանքները»,-ըսած է Նիկոլ Փաշինեանը։