image

Կաղամբով, բլղուրով կարմիր փլավ

Կաղամբով, բլղուրով կարմիր փլավ

Բլղուրը հացահատիկային ցորենից ստացված ձավարի խաշած եւ աղացած տեսակն է, որ մեծ տարածում է ունեցել հայկական ավանդական խոհանոցում: Նրանով պատրաստել են տոլմայի տեսակներ, փլավներ,  թրջել, մանրացրել եւ ավելացրել են այլ ուտեստների:  Սպիտակ բրնձի համեմատությամբ բլղուրը պարունակում է ավելի շատ բջջանյութ եւ սպիտակուց, վիտամինների եւ հանքանյութերի ավելի մեծ բազմազանություն։

Ներկայացնում ենք արեւմտահայկական խոհանոցում ընդունված կարմիր փլավներից մեկը:  Կարելի է պատրաստել աղացած մսով կամ բանջարեղենով (նաեւ՝ երկուսը միասին): 

 

Երկու բաժակ խոշոր բլղուրը լվանալ, ջուրը ցամաքեցնել: Տաքացած ձեթի կամ յուղի մեջ թմրեցնել մեկ գլուխ սոխ, կես գլուխ մանրված կաղամբ, մեկական կարմիր, կանաչ պղպեղ, մեկ լոլիկ,  երկու գդալ լոլիկի խյուս, սեւ պղպեղ, աղ, թողնել թմրի: Ավելացնել բլղուրը, լցնել այնքան ջուր, մինչեւ ծածկվի: Երբ բլղուրը փափկի, արդեն կարելի է փլավը պատրաստ համարել: Այն մատուցում են մի քիչ թույլ (լափա) վիճակում: