«Դրա համար անձնական պատասխանատուութիւն է կրում հենց նա: Ես կարող եմ պարզաբանել... Ատրպէյճանի հետ մեր երկարամեայ հակամարտութիւնը Լեռնային Ղարաբաղի շուրջ է: Այդ հակամարտութիւնը սկսուել է 1988 թուականին: Կար բանակցային գործընթաց, որը ենթադրում էր ինչ-որ լուծում: Եւ վերջին տարիների ընթացքում իշխանութիւնը հասցրել է բանակցային գործընթացը լիարժէք փակուղու մէջ... Այնտեղ, որտեղ աւարտուում են բանակցութիւնները, սկսուում է պատերազմը... Հասկացողութիւնը, որ մենք յայտնուել ենք շատ ռիսքային գօտում: Վերականգնման հնարաւորութիւնը պարզապէս ակնյայտ էր»,-նշած է ան:
Հարցին՝ ինչի՞ կարնար յանգեցնել բանակցային գործընթացը լաւագոյն պարագային, Քոչարեանը նշած է, որ ինքը «իսկապէս կարող է յանգեցնել նրան, որ մեր կողմից վերահսկուող տարածքները ստանան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»: Այն ճշդման՝ պահպանելով տարածքն այնպիսին, ինչպիսին այն եղած է բանակցութիւններու ժամանակ, թէ ինչ-որ բան փոխելով՝ ան պատասխանած է. «Կայ նախկին ԼՂԻՄ տարածք, մենք ասում ենք ազատագրուած, միջնորդներն ասում են՝ բռնագրաւուած... այն, ըստ էութեան, ԼՂՀ-ի կազմում էր, սակայն դրա հետ մէկտեղ Սահմանադրութիւնն ինչ-որ հնարաւորութիւն էր ենթադրում... Այդ տարածքն ընկալուել է որպէս պուֆերային (արգելակ) գօտի, որը ներառուած է հանրապետութեան կազմում, սակայն միեւնոյն ժամանակ ենթադրուում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի է բանակցել»:
Անոր խօսքով՝ հայկական կողմը սկսած է առաջ քաշել նոր պահանջներ: «Բոլորովին անհասկանալի բնոյթի: Այսինքն՝ եկէք սկսենք զրոյական կէտից... Ըստ էութեան՝ բանակցութիւնները, որոնք վարուել են 92 թուականից, առաջարկուում էր զրոյացնել: Ներկայացուել էր բանաձեւ՝ ոչ մի բանակցութիւն առանց Ստեփանակերտի ներկայացուցիչների մասնակցութեան: Աւելի ուշ ներկայացուել էր ուրիշ բանաձեւ՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»: Շատ կարճ ժամանակահատուածում ինչ-որ նոր առաջարկների ներկայացումը ստեղծել է տպաւորութիւն բոլորի մօտ, որ հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցութիւններից»:
Քոչարեանը նշած է, որ ներկայիս հայկական իշխանութիւնները չեն հասկցած, որ այդկերպ հրահրած են պատերազմը: «Եղել է պատասխանատուութիւնից եւ ծանր բանակցութիւններից հեռանալու այդպիսի փրիմիթիւ (պարզունակ) միջոց: Ամէն դէպքում ցանկացած բանակցութիւնները կը լինէին բաւականին ծանր հակամարտութեան կողմերի համար: Դա պարզապէս բանակցութիւնների նկատմամբ պատասխանատու մօտեցումից փախուստ էր»: