Շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ ծագումով ֆիլիպինուհի ավստրալացի տնտեսագետ, շախմատիստ Արիանա Կաոլիի՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հարսանիքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Զույգի ամուսնական մատանիների հեղինակը հայտնի հայ ոսկեգործ, դիզայներ Նուռն է. վերջինս տեղեկացնում է, որ փորձել է մատանիների միջոցով կերտել երկու անհատականություններից յուրաքանչուրի խառնվածքը, բնորոշ հատկությունները: Ըստ դիզայների՝ մատանիները խորհրդանշում են արեւ եւ լուսին, եւ ունեն խորհրդանշական եւ առօրյա կրելու համար պատրաստված օրինակներ: Լեւոն Արոնյանի մատանին դեղին ոսկուց է, իսկ նրա նույնքան հանրահայտ կնոջ համար Նուռը մտահղացել է սպիտակ ոսկին:
Նուռի պատրաստած զարդերը վերջին տարիներին կրում են բազմաթիվ հայ եւ օտարազգի հայտնիներ: Դիզայները յուրաքանչյուր զարդ պատրաստելիս ներկայացնում է նորարարություն:
Դիզայներ Նուռը