Կյանքը նախատեսված է ապրել եղանակներով, եւ յուրաքանչյուր եղանակ մեզ սովորեցնում է այն, ինչ մինչ այդ չէինք կարող սովորել։
AMAA-ում հունվարն ու փետրվարը սկսեցինք ակտիվ աշխատանքով՝ կյանքի կոչելու այն ամենը, ինչ 2025 թվականին քննարկել, բանավիճել, վերանայել եւ հաստատել էինք։
Երբեմն դժվար էր ու հուսահատեցնող։ Պետք էր մշտապես զգոն մնալ, հուսալ ու հավատալ։
Բայց հետո հասկացանք, որ այս շրջանն էլ նույնքան կարեւոր էր, որքան մյուս ամիսները։
Այստեղ սովորեցինք համբերատար լինել եւ գնահատել դանդաղ քայլերը։ Այստեղ սովորեցինք տոնել հաղթանակները, նույնիսկ եթե դրանք փոքր էին։
Ինչպես նրբանկատորեն նշել է Չարլզ Սվինդոլը. «Կարմիր ծովին հասնելը Աստծո ծրագրի մի մասն է՝ նույնքան, որքան այն անցնելը»։
Մարտի 1-ը Հայաստանում լայնորեն ընդունված է համարել գարնան առաջին օրը, և այն իր հետ նորոգության շունչ է բերում։
Շնորհակալ ենք, որ հավատում եք մեր առաքելությանը՝ տարվա բոլոր եղանակներին։
Երախտագիտությամբ՝
Արեն Դեյիրմենջյան
AMAA Հայաստանի տնօրեն