Հրայր Զաքարեանի նախաձեռնութեամբ Սոնա Թէրզեանի նոր, փայլուն կատարումը. (Տեսանիւթ)

 Հրայր Զաքարեանի նախաձեռնութեամբ Սոնա Թէրզեանի նոր, փայլուն կատարումը. (Տեսանիւթ)

   

Տասնեակ երգեր կատարած Սոնայի այս մեկնաբանութիւնը նոր երանգ կը հաղորդէ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի հեղինակութեանը պատկանող երգին, որ տարբեր ժամանակներու հնչած ու լսելի դարձած, թէ հայրենի, եւ թէ ալ սփիւռքահայ երգիչ- երգչուհիներու շուրթերէն։

Նոր նուաճումներ կը մաղթենք հալէպահայ տաղանդաւոր երգչուհիին ու նաեւ փայլուն եւ արուեստով զեղուն օրեր՝ Հրայր Զաքարեանին եւ Խաչիկ Մալխասեանին։

 

«Ասում են թէ սէրը սուտ է...» ահա այս բառերով հանդէս եկած է հալէպահայ տաղանդաւոր երգչուհի Սոնա Սիւլիւքճեան-Թէրզեանը։

 Այս մասին «Արեւելք» իմացաւ ամերիկահայ արտադրող եւ երկար տարիներով հայ երգի եւ երաժշտութեան ոլորտին մէջ կարեւորագոյն ներդրում ունեցած Հրայր Զաքարեանէն։

 

 

        

Հրայր Զաքարեան                                                  Խաչիկ Մալխասեան 

 

Ասում Են Թէ Մոռացել Ես

 

Այնպէս անփո՜յթ, այնպէս հանգի՜ստ

Անցնում ես իմ տան մօտով

Մինչ ես ուրիշ տներում իստ

Քեզ եմ փնտրում կարօտով։

 

Ասում են թէ մոռացել ես

Չեմ հաւատում իմ անգին

Պարզապէս դու հեռացել ես,

Մօտս թողել քո հոգին։

 

Եւ այնպէս հեշտ, այնպէս խնդուն

Մատնում ես ինձ աշխարհին

Ինձ թողում ես որպէս երդում,

Անունդ իմ շուրթերին։

 

Ասում են թէ ինձ դաւել ես,

Չեմ հաւատում իմ անգին,

Պարզապէս դու խռովել ես,

Ու տանջում ես իմ հոգին։

 

Անցնում ես դու ու չես նայում

Ինչ ես կանգնած մոլորուն

Քեզ աչքերիս մէջ եմ թողում

Ու տանում եմ հետս տուն։

 

Ասում են թէ սէրը սուտ է,

Չեմ հաւատում իմ անգին,

Առանց սիրոյ տունս ցուրտ է,

Արի, շունչ տուր կրակին։

 

Սիլվա Կապուտիկեան

 

Կը նշուի, որ երգի նորացուած երաժշտաւորումը կատարած է լիբանանահայ  (ներկայիս ամերիկաբնակ) անուանի երաժշտաւորող ՝ Խաչիկ Մալխասեան։

Տասնեակ երգեր կատարած Սոնայի այս մեկնաբանութիւնը նոր երանգ կը հաղորդէ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի հեղինակութեանը պատկանող երգին, որ տարբեր ժամանակներու հնչած ու լսելի դարձած, թէ հայրենի, եւ թէ ալ սփիւռքահայ երգիչ- երգչուհիներու շուրթերէն։

Նոր նուաճումներ կը մաղթենք հալէպահայ տաղանդաւոր երգչուհիին ու նաեւ փայլուն եւ արուեստով զեղուն օրեր՝ Հրայր Զաքարեանին եւ  Խաչիկ Մալխասեանին։

Բարի ունկնդրութիւն։