image

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը՝ Ազգային գրադարանում

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը՝ Ազգային գրադարանում

Հունիսի 12-ին Հայաստանի ազգային գրադարան էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը։ 

Բանասեր, գրող, թարգմանիչ և արևելագետ Նորա Արիսյանը ճանաչված անուն է հայ-սիրիական հարաբերությունների ասպարեզում։ Նրա վաստակը բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների կողմից։ 

Տիկին դեսպանը շուրջ մեկուկես տասնյակ հայերեն և արաբերեն գրքերի հեղինակ է։ Նորա Արիսյանը Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր մարմնում ընտրված առաջին հայ կին երեսփոխանն է։

 

Զրույցի ընթացքում կողմերը Հայաստանի ազգային գրադարանի և Սիրիայի գրադարանների միջև մշակութային համագործակցության և գրքափոխանակության ծրագրեր քննարկեցին։ Առանձնահատուկ կարևորվեց հայ գաղթօջախներում լույս տեսած և ներկայում տպագրվող մամուլի թվայնացման խնդիրը։ 

Առաջիկայում Ազգային գրադարանը կհամալրվի արաբերեն հայագիտական գրականությամբ։ Դեսպանը սիրահոժար խոստացավ աշնանը հանրային դասախոսությամբ հանդես գալ գրադարանում։

Հայաստանի ազգային գրադարան