Երեւանի երկինքը պատած մառախուղն արդեն երկրորդ օրն է՝ խախտում է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքային գրաֆիկը, հետաձգվում են թռիչքներ, իսկ որոշ օդանավեր էլ չեն կարողանում վայրէջք կատարել:
Օդանավակայանի կայքը պարբերաբար զետեղում է այն թռիչքների ցանկը, որոնք եղանակի պատճառներով հետաձգվել են: Թռիչքներ են հետաձգվել ինչպես Երեւանից, այնպես էլ թռիռքներ, որոնք նախատեսված էին դեպի Երեւան: Հետաձգվել են Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիեւ, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ չվերթերը։