Մերլին Մոնրոյի դիմանկարներից մեկը, որ վերջերս Christie's աճուրդում դրվել էր վաճառքի, վաճառվել է 195,04 միլիոն դոլարով՝ ռեկորդ սահմանելով որպես ամերիկյան արվեստի ամենաթանկ նմուշ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի ստեղծած այս դիմանկարը գնել է հայ միլիարդատեր, Կակոսյան պատկերասրահներ ցանցի տնօրեն Լարի Կակոսյանը: Դիմանկարում հոլիվուդյան աստղ Մոնրոն պատկերված է փիրուզագույն ֆոնի վրա՝ մետաքսե տպագրության մեթոդով: Արվեստի գործը ստեղծվել է 1964 թվականին՝ դերասանուհու մահից երկու տարի անց, եւ համարվում է ամերիկյան արվեստի խորհրդանիշներից մեկը։
Նկարի վերջնական գինը գրեթե համընկել է փորձագետների ակնկալիքների հետ, որոնք նկարը գնահատել են 200 մլն դոլար:
Աճուրդին մասնակցել է չորս գնորդ, հաղթող է ճանաչվել Լարի Գագոսյանը։ Նա համարվում է աշխարհի «N 1 արտ դիլերը»։
