image

Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթել է Պրահայի միջազգային փառատոնում

Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթել է Պրահայի միջազգային փառատոնում

Մայիսի 14-ին Պրահայում ավարտվել է Դերասանական բարձրագույն դպրոցի  6-րդ Միջազգային թատերական  ՊԻԴԻՖԵՍՏ ուսանողական փառատոնը, որին մասնակցում  էր նաեւ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, տեղեկանում ենք orer.eu-ից: 

Կայքը նշում է, որ հայկական թատրոնի Անդերսենի «Մատնաչափիկը» ներկայացումն արժանացել է հանդիսատեսի եւ ժյուրիի համատեղ քվեարկության «Լավագույն բեմադրություն»  գլխավոր մրցանակին: Ներկայացման ռեժիսորն էր Սամսոն Մովսեսյանը, նկարիչը՝ Կարինե Բաբայանը, գլխավոր դերերում հանդես եկան՝ Մուրադ Նադիրյանը, Դուստրիկ Խաչատրյանը, Մարգարիտա (Ինգա) Զահալյանը։ Ներկայացման տեխնիկական կողմն ապահովել ենՀայկ Իսրայելյանը, Հայկ Հակոբյանը, Ներսես Զոհրաբյանը:

Հայկական թատերախմբի հաղթանակի կապակցությամբ  Հայաստանի դեսպանությունը եւ հայ համայնքի «Ապրիլ 24» կոմիտեն դեսպանությունում կազմակերպել էին ընդունելություն՝ նվիրված հայ դերասաններին։ Նրանց ողջունեցին Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, «Ապրիլ 24»  կոմիտեի անդամները։