image

Հայաստանի հիւանդանոցներուն մէջ թթուածինի պակա՞ս

Հայաստանի հիւանդանոցներուն մէջ թթուածինի պակա՞ս

«Հրապարակ» թերթը կը գրէ. «Մի շարք բժշկական կեդրոններից, հիմնականում՝ մարզային, երէկուանից ահազանգեր ենք ստանում, որ թթուածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթուածնային կայանները չեն հասցնում բաւարար քանակութեամբ թթուածին արտադրել եւ մատակարարել հիւանդանոցներին, որոնք «Քովիտ»ով հիւանդ քաղաքացիների են սպասարկում։ Եւ թթուածնի պակասը կամ բացակայութիւնը կարող է աւելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիւը»։

Առողջապահութեան նախարարութենէն այն հարցին, թէ տեղեա՞կ են խնդիրէն եւ ի՞նչ քայլերու կը ձեռնարկեն այն լուծելու ուղղությամբ, ըսին․ «Բոլոր թէ՛ պետական, թէ՛ թթուածնային կայանների ուժերն Առողջապահութեան նախարարութիւնը մոպիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթուածնային կայանների ծանրաբեռնուածութեան պատճառով որոշ թթուածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մասնագէտները փորձում են արագ վերացնել, որպէսզի ապահովեն թթուածնի մատակարարման հոսքը»։

Հարցին, թէ ուրկէ՞, այդ պարագային, կու գայ դժգոհութիւնը, եթէ իրենք ամէն ինչ կ'ընեն, որ թթուածինը բաւարար չափով արտադրուի եւ մատակարարուի, նախարարութեան խօսնակ Հռիփսիմէ Խաչատրեանը ըսաւ․ «Դժգոհութիւնը չգիտեմ, թէ որտեղից է գալիս, ես գիտեմ, որ չորս մասնաւոր կայանում եղել է վթար, հիմա այդ ուղղութեամբ աշխատում են, ամէն ինչ անում են, որ արագ կարգաւորեն»։