image

«Հայաստան» հիմնադրամի 100 տոննա մթերքը՝ Արցախին

«Հայաստան» հիմնադրամի 100 տոննա մթերքը՝ Արցախին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում 2022 թվականի դեկտեմբերի 27-ին քննարկվել էր Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հիմնադրամը տեղեկացնում է, որ մթերքը հնարավոր է եղել ձեռք բերել համահայկական համախմբման միջոցով: 

Հիմնադրամից նաեւ հայտնում են, որ հաջորդ  օգնությունն Արցախին կլինի առաջին անրաժեշտության դեղորայքի տեսքով: