image

Հանգուցեալ երգիչ Հայկոյին Պետական Մետալ

Հանգուցեալ երգիչ Հայկոյին Պետական Մետալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան երգիչ, երգահան Հայկոն յետմահու պարգեւատրելու մասին կարգադրութիւն ստորագրած է․

«Ղեկավարուելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքի 5-րդ յօդուածի 2-րդ մասի 22-րդ կէտով եւ Ազգային ժողովի խորհուրդի 2017 թուականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրութիւնը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ յաւելուածով` կարգադրում եմ. 1. Հայ մշակոյթի եւ երգարուեստի զարգացման գործում ներդրած մեծ աւանդի համար երգիչ եւ երգահան Հայկ ՅԱԿՈԲաԵԱՆԻՆ (Հայկո) յետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի յուշամետալով»: