image

Գյումրիում հարգել են Կարսի գրավման ժամանակ զոհված «Դրագունյան գնդի» հերոսներին

Գյումրիում հարգել են Կարսի գրավման ժամանակ զոհված «Դրագունյան գնդի» հերոսներին

Այսօր Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում տեղի է ունեցել 1855 թվականի Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի եւ հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլեւսկու տապանաքարի բացման արարողությանը, որին ներկա են եղել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, մարզային եւ քաղաքային իշխանությունների, ՌԴ Տվեր քաղաքի հանրային պալատի ներկակայացուցիչներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին․ «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի վայրում, որտեղ հավերժացած է ոչ միայն պատմությունը, այլ նաեւ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Այսօր եւս մեկ անգամ հարգելով մարտի դաշտում զոհված հերոսների հիշատակը եւ հավերժացնելով նրանց անունները՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում։ Անչափ գնահատում ենք այն մարդկանց գործուն ջանքերը, որոնց շնորհիվ այս ամենը կյանքի կոչվեց»։ 

Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, Գյումրի եւ Տվեր քաղաքների միջեւ համագործակցության հաստատման, «Պատվո բլուր» հուշահամալիրում Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնելու գործում ներդրած ջանքերի համար Շիրակի մարզպետը շնորհակալագիր է հանձնել Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» տնօրեն, հոգեւոր հայր Ռոման Մանիլովին։

Տեղեկացանք, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ եւ ՌԴ իշխանությունների աջակցությամբ, Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» միջոցներով եւ Գյումրու «Ռոտարի» ակումբի կողմից։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկիկներ են խոնարհել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին։ Նշենք, որ 

Նշենք, որ «Պատվո բլուր»-ը 1853-1856 եւ 1877-1878 թվականների  ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր գերեզմանատուն է՝ Գյումրի քաղաքում, կից գտնվում է Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցին: