ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր ստորագրած է Գնել Սանոսեանը տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար նշանակելու վերաբերեալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 150-րդ յօդուածի.
Գնել ՍԱՆՈՍԵԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար»,-ըսուած է հրամանագրին մէջ:
Յիշեցնենք, որ մինչ այս Գնել Սանոսեանը կը զբաղցնէր Գեղարքունիքի մարզպետի պաշտօնը եւ այդ պաշտօնէն ազատուած էր երէկ՝ 2 Օգոստոսին:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել