image

Ղարաբաղցիները Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբեր 9-ի յայտարարութենէն կառչիլն է. Քոչարեան

Ղարաբաղցիները Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբեր 9-ի յայտարարութենէն կառչիլն է. Քոչարեան

Այսօր ղարաբաղցիները Ղարաբաղ վերադարձնելու միակ երեւցող ճանապարհը նոյեմբեր 9-ի յայտարարութենէն կառչիլն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ըսած է երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը:

«Եթէ Ադրբեջանն ասում է ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամէնը 1 կէտ է եռակողմ յայտարարութեան մէջ: Եթէ պատրաստ էք ամբողջութեամբ վերադարձ կատարել այդ յայտարարութեանը, ապա նստենք քննարկենք, ու սա միակ տեղն է, որից կարելի է բռնել ու ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ ետ բերել բանակցային գործընթաց: Ես տեսնում եմ այդ հնարաւորութիւնը, հաւանականոթիւնը փոքր է, բայց ես կարծում եմ, որ նոյնիկս այդ փոքր հնարաւորութիւնը պէտք է օգտագործել, որ չասենք այդ հնարաւորութիւնը կար, բայց մենք չօգտագործեցինք: Դա էլ չենք անում, որովհետեւ այս իշխանութիւնը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան, մտածում է, որ սա կարող է բարդացնել իրենց կեանքը»,-ըսած է Քոչարեանը:

«Առանց որեւէ միջազգային երաշխիքների ոչ մի ղարաբաղցի ետ չի գնալու: Եթէ խօսքը գնում է վերադարձի մասին, ապա դա ենթադրում է որոշակի երաշխիքների փաթեթ, որը քննարկման հարց է»,-աւելցուցած է Քոչարեանը: