image

Գեւորգ Հաճյանի հիշատակին նվիրված կրթական մրցանակ

Գեւորգ Հաճյանի հիշատակին նվիրված կրթական մրցանակ

Երեւանում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոված լիբանանահայ երգիչ-խմբավար Գեւորգ Հաճյանի հիշատակին նվիրված կրթական մրցանակի համար հայտարարված մրցութային ունկնդրումը։ Դրանով ազդարարվել է «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի համատեղ «Ոսկի սերմեր․ երախտիքի եւ հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մեկնարկը։

Ծրագրով նախատեսվող առաջին մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ուսանողների ընդգրկման սկզբունքները մշակելիս բարերարների հետ խորհրդակցելուց հետո որոշում էր կայացվել հավասարապես շեշտել կրթամրցանակի փիլիսոփայության սոցիալական եւ կրթական բաղադրիչները, քանի որ Գեւորգ Հաճյանը հայտնի էր իր թե՛ մասնագիտական, թե՛ բարեսիրական գործունեությամբ։ Նախօրոք տարածված հայտարարությանը աձագանքել էին «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» բակալավրի կրթական ծրագրով սովորող, վճարովի համակարգի 13 ուսանողներ։

 

 

 

Կրթամրցանակի հովանավորներն են Ֆրիտա եւ Թաթուլ Հաճեանները, Յակոբ Ճանպազեանը, Գեւորգ Հաճյանի մուսալեռցի հայրենակիցները։

Շուրջ 2 ժամ տեւած մրցութային ունկնդրումից հետո հանձնաժողովը որոշել է կրթամրցանակի համար նախատեսվող 200000 (երկու հարյուր հազար) դրամ գումարը բաժանել 2 լավագույն հավակնորդների միջեւ։