image

Ֆրանսիայի նախագահը Երուսաղեմում զայրացել է ոստիկանների վրա. Տեսանյութ

Ֆրանսիայի նախագահը Երուսաղեմում զայրացել է ոստիկանների վրա. Տեսանյութ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, որ Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնը խիստ զայրացած է խոսում Երուսաղեմում կարգ պաշտպանող ոստիկանների հետ: Իսրայելական պարբերականները գրում են, որ միջադեպը եղել է Երուսաղեմի Հին քաղաքում, Սուրբ Աննա բազիլիկի մուտքի մոտ, երբ Ֆրանսիայի նախագահի հետ եկեղեցի են փորձել մտնել ոստիկանները:  «Բոլորը գիտեն կանոնները: Ինձ դուր չի գալիս այն, ինչ դուք արեցիք: Հիմա դուրս եկեք այստեղից»,- զայրացած ասել է Մակրոնը՝ դուրս հրավիրելով ոստիկաններին: Ֆրանսիայի նախագահը Երուսաղեմ է ժամանել մասնակցելու  Հոլոքոստի հիշատակի ֆորումին: Երուսաղեմում այս պահին մի շարք երկրների ղեկավարներ են գտնվում, այդ պահին՝ Հայաստանի նախագահը: