Աշխարհում միլիոնավոր երկրպագուներ ունեցող ֆրանսիացի փոփ աստղ Գարուն ապրիլի 21-ին եւ 22-ին ելույթ կունենա Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչն այսօր ամենահիթային երգերի կատարող է դարձել: Գարուն վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ եւ ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: 1998 թվականին «Notre-Dame de Paris» մյուզիքլում նա խաղացել է Քվազիմոդոյի դերը: Գարուն ծնունդով կանադացի է:
Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն եւ ամենահայտնի հիթերը ֆրանսերենով եւ անգլերենով, որոնց թվում՝ «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance» …