«Եթէ մենք դաւաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գայ, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկե՞լ, թէ՞ ստիպողաբար է եկել, թէ՞ սպառնալիքով է եկել, թէ՞ Ոստիկանութիւնով է եկել: Դե, ցանկացած լրագրող, եկէք, մտէք այս ժողովրդի մէջ հարցեր տուէք եւ այս մարդիկ այնպիսի քաղաքագիտական վերլուծութիւններ կ'անեն, որ ձեր շատ քաղաքագէտներ ի վիճակի չեն: Այս ժողովուրդն այստեղ է, որովհետեւ գիտէ՝ նրանց պէտք չէ լսել ձեզ ու իմանալ, մենք դաւաճան ենք, թէ չէ, նրանց պէտք է մեր աչքերի մէջ նայել ու ամէն ինչ գիտեն: Ես հպարտ եմ, այո, մենք պարտուել ենք եւ այդ պարտութեան պատասխանատուութիւնը մերն է, բայց այդ պարտութեան ընթացքում մենք պահել ենք կարեւորը՝ ձեր աչքերի մէջ նայելու իրաւունքը, մենք այսօր հայեացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»,-ըսած է ան: