Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայէպ Էրտողան Էրզրումի մէջ երիտասարդներու հետ հանդիպման ժամանակ թրքերէնով երգած է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը: Ան երգը կատարած է թուրք երգիչ Ֆերհաթ Կոչերի հետ:
Այս մասին գրած է Anadolu-ն:
Այս երգը բազմամեայ վէճի առարկայ է. այն տարածուած է Հայաստանի, Թուրքիոյ, Իրանի, Ատրպէյճանի ու Իրաքի մէջ: «Սարի աղջիկ» ստեղծագործութեան երաժշտական նոթագրման ամենահին օրինակը կը պատկանի Կոմիտասին։