Հայ մեծանուն երգչի ՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում այսօր ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները։ Այդ մասին հայտնել է Երևանի Մետրոպոլիտենը:
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին: Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող իր տանը։